Իրանը հրաժարվում է ֆրանսիական մեքենաներից
Իրանն արգելել է ֆրանսիական մեքենաների ներկրումը վերջին տարիներին ֆրանսիացիների ոչ պրոֆեսիոնալ պահվածքի պատճառով, հինգշաբթի ասել է Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարության խոսնակ Օմիդ Ղալիբաֆը։
Նախարարությունը վերջին ամիսներին ոչ մի լիցենզիա չի տվել ֆրանսիական մեքենաների ներմուծման համար, ասել է Ղալիբաֆը։
«Իրանը թույլ չի տա նրանց պատժամիջոցներով ճնշում գործադրել իրանական ավտոարդյունաբերության և շուկայի վրա»,- ասել է պաշտոնյան։