Արագածոտնի քրեական հետախույզները հայտնաբերել են թմրանյութ և կրակող սարք (տեսանյութ)
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին Աշտարակի գործընկերների հետ:
Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 14-ին մայրաքաղաքի Ազատության պողոտայում նրանք ձերբակալեցին Ապարան քաղաքի 41-ամյա, 37-ամյա և 31-ամյա երեք բնակչի: Անձնական խուզարկությամբ 37-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեցին կանեփանման զանգվածով փաթեթներ ու կաթուցիչներ, իսկ պայուսակում հայտնաբերվեցին ինքնաշեն կրակող սարք, 4 փամփուշտ և մեկ ծալովի դանակ: Ըստ նրա` կանեփը վայրաճ թփերից քաղել ու պատրաստել էր իր օգտագործման համար, իսկ կրակող սարքը ձեռք էր բերել վերջին պատերազմի ընթացքում:
Բաժին տեղափոխված մյուս տղամարդկանց մոտ անօրինական ոչինչ չի հայտնաբերվել:
Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են: