Հայաստանի ավիացիոն շուկան մեծ պոտենցիալ ունի. Սանոսյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Գնել Սանոսյանն ընդունել է Օդանավակայանների միջազգային խորհրդի եվրոպական տարածաշրջանի (ACI EUROPE) գլխավոր տնօրեն Օլիվիե Յանկովեցի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանի միջազգային օդանավակայանների տնօրեն Մարսելո Վենդեին։
Հանդիպման ժամանակ քննարկվել է հայկական ավիացիոն շուկայի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ընդլայնման, թողունակության ավելացման վերաբերյալ հարցեր։ Նախարարը նշել է, որ Հայաստանի ավիացիոն շուկան մեծ պոտենցիալ ունի, և որ միանշանակորեն պետք է ընդլայնել թե՛ օդանավակայանի հնարավորությունները և թե՛ դեպի օդանավակայան տանող ենթակառուցվածքները։
Օլիվիե Յանկովեցին իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի ավիացիոն շուկան մեծ ներուժ ունի, աճող շուկա է. «Ավիացիոն ոլորտում Հայաստանը կարող ենք համարել հնարավորությունների երկիր»։
Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։