Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում. սպանվել են Ասադի զինվորները
Շաբաթ առավոտյան Իսրայելի զինված ուժերի կողմից իրականացված օդային հարձակման հետևանքով զոհվել է սիրիական բանակի առնվազն չորս անդամ, ևս մեկը` վիրավորվել: Այս մասին հայտնում է Սիրիայի ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր վարչությունը՝ հղում անելով Արաբական Հանրապետության ուժային կառույցների աղբյուրին։
Աղբյուրի համաձայն՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 06:30-ին Իսրայելի զինված ուժերը ավիահարվածներ են հասցրել սիրիական Բանիյաս քաղաքից, որը գտնվում է Միջերկրական ծովի ափին, Սիրիայի կենտրոնական և ափամերձ հատվածներում գտնվող մի շարք օբյեկտների վրա։
Ենթադրվում է, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել իսրայելական հրթիռային հարվածները։ Գնդակոծության հետեւանքով նյութական վնաս է պատճառվել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։