Կիմ Չեն Ընը հրթիռ է արձակել և աշխարհին ցույց տվել իր դստերը
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն առաջին անգամ ցուցադրել է դստերը՝ բալիստիկ հրթիռի փորձարկման ժամանակ։ Շաբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին, հայտնում է Reuters-ը։
Հրապարակվել են մի շարք լուսանկարներ, որոնցում երևում է, որ Կիմ Ընն ու նրա դուստրը ձեռք բռնած ստուգում են երկրի ամենամեծ բալիստիկ հրթիռի արձակումը։
Reuters-ը նշում է, որ Կիմ Չեն Ընի դստեր գոյությունը երբեք հրապարակայնորեն չի հաստատվել։