«Զանգեզուրի միջանցք»-ը չի կարող որևէ վտանգ ներկայացնել Իրանի համար․ ռուս փորձագետ
«Զանգեզուրի միջանցք»-ը չի կարող որևէ վտանգ ներկայացնել Իրանի համար, քանի որ այնտեղ անվտանգությունն ապահովելու է ՌԴ ԱԴԾ-ն։
Այս մասին ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի նիստում հայտարարել է «Eurasia Heritage Foundation»-ի ռազմական դիտորդ, փորձագետ Ալեքսանդր Արտամոնովը։
«Թեհրանը փորձում է ճնշում գործադրել և կարծում է, որ իր համար նոր հնարավորություններ են բացվել, բայց ինչ-որ առումով զգում է, որ ոտնահարված է: Նորից եմ ասում՝ Ռուսաստանը հավատարիմ է մնացել և կմնա Ադրբեջանի հետ դաշինքին»,- ասել է Արտամոնովը։