Զելենսկին խոսել է իր հոգեբանական վիճակի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, պատասխանելով իռլանդացի ուսանողների այն հարցին, թե ինչպես է հաղթահարում հոգեբանական ճնշումը պատերազմում, ասել է, որ ինքը հանգիստ մարդ է: Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Բացարձակ նորմալ: Ինձ համար դա ճնշում չէ: Ես բավականաչափ հանգիստ մարդ եմ։ Մենք բազմաթիվ մարտահրավերներ ենք ապրել և մենք պայքարում ենք անկախության համար, ուստի թող Ռուսաստանի Դաշնությունն ու նրանց առաջնորդը մտածեն, թե ինչպես հաղթահարել հոգեբանական ճնշումը»,- ասել է նա։