Թուրքիան պատրաստ է Եվրոպային տրամադրել թուրքմենական բնական գազի տարանցիկ մատակարարումներ
Անկարան պատրաստ է տարանցիկ բնական գազ մատակարարել Թուրքմենստանից Եվրոպա: Այս մասին գրում է «Չեզոք Թուրքմենստան» թերթը՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի Աշխաբադ կատարած այցից հետո։
Թուրքիայի խորհրդարանի խոսնակը հրատարակությանը տված հարցազրույցում նշել է, որ երկրների միջև կան լայն հեռանկարներ առևտրատնտեսական ոլորտում կապեր հաստատելու համար։
Թուրքիան պատրաստ է Եվրոպային տրամադրել թուրքմենական բնական գազի տարանցիկ մատակարարումներ։
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ծրագրում է դեկտեմբերին Աշխաբադ կատարելիք այցի ընթացքում Ադրբեջանի և Թուրքմենստանի ղեկավարներ Իլհամ Ալիևի և Սերդար Բերդիմուհամեդովի հետ քննարկել Թուրքիայում գազի կենտրոնի ստեղծման հարցը։