Սի Ցզինպինը խոստանում է, որ Չինաստանն ակտիվորեն կավելացնի ներմուծումն ու արտահանումը
Չինաստանն ակտիվորեն կընդլայնի իր բարձրորակ ապրանքների և ծառայությունների ներմուծումը և ավելի շատ շուկայական, աճի և համագործակցության հնարավորություններ կբացի աշխարհի համար, շաբաթ օրը Բանգկոկում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը:
«Մենք պետք է հավատարիմ մնանք բաց տարածաշրջանային համագործակցությանը և համատեղ խթանենք Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարգավաճումը, ակտիվորեն բարելավենք տարածաշրջանային տնտեսական համագործակցության մակարդակը»,- ասել է նա: