Սաակաշվիլիի մոտ ախտորոշվել է սնդիկի թունավորում
Բանտում պատիժը կրող՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացությունը ցույց է տվել, որ նրա մարմինը գերազանցել է ծանր մետաղների պարունակության նորման։ Այս մասին պատմել է քաղաքական գործչի մայրը։
Նրա խոսքով՝ թե ինչպես են այդ նյութերը հայտնվել իր որդու օրգանիզմ, անհայտ է։
Ալասանիան հավելել է, որ Սաակաշվիլին ներկայումս մեկուսացված է։