Քպական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները». «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5546-իԱնհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է. նախարարությունը բացահայտեց, որ 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՁկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը վթարային անջատման մասիn «նավսյակի» տեղեկացնում. «Փաստ»ԱՄՆ-ն Օմանի ծոցում խոցել է տանկեր, որի հետևանքով զոհվել է երկու մարդ«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով
Քաղաքականություն

Թբիլիսին և Երևանը կարող են տևական խաղաղություն բերել․ Վրաստանում ամփոփում են ՀՀ ԱԺ նախագահի այցը

Վրաց վերլուծաբաններն ամփոփելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան և հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, նշում են, որ երկու երկրների միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և ընկերական. գրում է aliq.ge-ն։

Թբիլիսին և Երևանը, ըստ նրանց, կարողանում են պահպանել ու զարգացնել այդ հարաբերությունները:

Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ չնայած արտաքին քաղաքական տարբեր կողմնորոշումներին, Վրաստանն ու Հայաստանը պահպանում են բարձր մակարդակի բարիդրացիական հարաբերությունները: Վասաձեն նշում է, որ հարաբերություններն այն մակարդակին են, որում էլ հենց կարող էին լինել:

Նրա խոսքով, երկու երկրներն ամեն ինչ պետք անեն ներկա հարաբերությունները պահպանելու՝ չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին:

«Հուսանք երկու հարևանները կկարողանան նաև միասին տևական խաղաղություն բերել տարածաշրջանին՝ օգտվելով ընձեռնված հնարավությունից, որը ԱՄՆ-ն արդեն ձեռնարկել է: Մենք տեսնում ենք նաև, որ Վրաստանը ևս ակտիվորեն ներգրավված է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման գործընթացում. բազմիցս առաջարկել է լինել հարթակ հայ և ադրբեջանցի գործընկերների համար, ինչին արձագանքել են թե հայկական, թե ադրբեջանական կողմերը»,- ասում է Վասաձեն:

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ վրաց-հայկական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն, ներուժ կա այն ավելի խորացնելու: Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտությունում Վրաստանի դերի մասին՝ Զաքարեիշվիլին ասում է, որ Թբիլիսին կարող է միջնորդի դեր ստանձնել, չնայած, որ այս գործընթացում արդեն խառնվել են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Թուրքիան:

Կոնֆլիկտաբանը նաև նկատում է՝ Վրաստանի դերը կոնֆլիկտի լուծման հարցում մի փոքր ուշացած է, բայց այդուհանդերձ, որոշ դեպքերում կարող է միջամտել, օրինակ՝ ծառայել որպես երկխոսության հարթակ Հայաստանի և Ադրբեջանի համար:

«Վրաստանի և Հայաստանի միջև պետք է էլ ավելի զարգանա տնտեսությունը, առևտրային ու տրանսպորտային հարաբերությունները»,- ասում է Զաքարեիշվիլին:

Նշենք, որ երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։ Թբիլիսյան հանդիպումներում ևս մեկ անգամ վրացի պաշտոնյաները պատրաստակամություն հայտնեցին աջակցել հայ-ադրբեջանական երկխոսությանը։ Հայ և վրացի պաշտոնյաներն ընդգծեցին տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, տնտեսությունները զարգացնելու պատրաստակամության մասին։