Լավրովին թույլ չեն տվել մտնել Լեհաստան՝ ԵԱՀԿ հանդիպմանը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ինչպես նաև Ռուսաստանի ողջ պատվիրակությանը արգելվել է մուտք գործել Լեհաստան՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի համար: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru-ից։
Լեհաստանի արտգործնախարարության խոսնակ Լուկաշ Յասինան Agence France-Presse-ին հաստատել է, որ ռուսների մուտքը երկիր արգելվել է։