Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Վազող տողեր

Հաստատված զինադադարը դեռևս վերջ չի դրել Հայաստանի այլ տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումներին. Փաշինյանը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին

Նիկոլ Փաշինյանը Թունիսի Հանրապետության Ջերբա քաղաքում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին: Հայաստանը վերջին չորս տարիներին նախագահում էր կազմակերպությունում:

Միջոցառման սկզբում երկրների առաջնորդներին, այդ թվում` վարչապետ Փաշինյանին դիմավորել են Թունիսի նախագահ Կայիս Սաիդը և Ֆրանկոֆոինիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: Գագաթնաժողովին մասնակցում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և կազմակերպության անդամ մի քանի տասնյակ այլ պետությունների առաջնորդներ:

Այնուհետև տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողություն, որից անմիջապես հետո մեկնարկել է գագաթնաժողովը:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Ձերդ Գերազանցություն, մեծարգո նախագահ Կայիս Սաիդ,

Հարգելի գործընկերներ՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ,

Տիկնայք և պարոնայք պատվիրակությունների ղեկավարներ,

Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,

Տիկնայք և պարոնայք,

Նախ և առաջ, ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել այստեղ՝ Թունիսի Ջերբա քաղաքում ֆրանկոֆոն այդքան մտերմիկ և գնահատված միջավայրում գտնվելու կապակցությամբ։

Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Սաիդին և Թունիսի ժողովրդին` այսքան կարևոր հանդիպումը կազմակերպելու և ջերմ հյուրընկալություն ցուցաբերելու համար։

Ֆրանկոֆոնիայի այս գագաթնաժողովն առաջին անգամ Թունիսում անցկաց­նելով՝ մենք մեր հարգանքն ենք հավաստում Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրե­րից մեկին՝ նախագահ Հաբիբ Բուրգիբային։

Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,

Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,

Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի վերջին գագաթնաժողովից չորս տարի է անցել` ընթացիկ նախագահության բացառիկ երկար մի ժամանակաշրջան, որը, սակայն, Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է պատվով՝ անվերապահորեն կյանքի կոչելով ստանձնած բոլոր պարտավորությունները։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին՝ թանկագին Լուիզ Մուշիկիվաբոյին, մեր կազմակերպությունն այս ընթաց­քում այդչափ արդյունավետ կառավարելու, ինչպես նաև հաս­տատված որակյալ փոխհարաբերությունների համար։ Ուրախ եմ, որ կարողա­ցել ենք համատեղ աշխատել լիակատար ներդաշնակության պայմաններում։

Ցանկանում եմ նաև ողջունել նրա ջանքերը՝ ի նպաստ Ֆրանկոֆոնիայի նոր կերպարի կերտման և ՖՄԿ-ն դարձնելու` հաստատակամորեն ապա­գային միտ­ված, աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին համարժեք հավակնու­թյուններ ստանձնած կազմակերպություն:

Վերջին տարիների ընթացքում աշխարհը ենթարկվել է մեծ ցնցումների: Covid-19 սարսափելի համավարակը, կլիմայական արտակարգ դրությունը, պատերազմների վերսկսումն ու դրանց հետևանքները համաշ­խար­հային պարենային և էներգետիկ մատակարարումների վրա՝ իրենց խորը հետքն են թողել միջազգային նոր միջավայրի ձևավորման գործում։

Միևնույն ժամանակ, թվարկված մարտահրավերները եկել են բացահայտելու այն մոտեցումների ու արժեքների ճշգրիտ և տեղին լինելու հանգամանքը, որոնք հիմնավորում են մեր պատասխանները։

Համավարակների և կլիմայական հրատապ մարտահրավերների պայմաններում մենք պետք է շարունակենք խթանել երկրների միջև ուժեղացված համագործակցությունը՝ ընդգծելով համերաշխության սկզբունքը։ Վերջինս պետք է ենթադրի, որ առաջարկվող ծրագրերն ու նախաձեռնությունները կարող են օգուտ բերել առավել խոցելի երկրներին, ինչպես նաև խոցելի իրավիճակներում գտնվող բնակչությանը։

Առերեսվելով ատելության խոսքի և անհանդուրժողականության ակտիվացմանը՝ այսօր ևս համոզվում ենք Երևանի գագաթնաժողովի «Ապրել միասին» կարգախոսի արդիականության և մարդու իրավունքների, հավասարության և մշակու­թային բազմազանության նկատմամբ հարգանքը խթանելու անհրաժեշտության մեջ։

Ի վերջո, դիմակայելով ճգնաժամերի և հակամարտությունների բազմապատկմանը՝ մենք ողջունում ենք Ֆրանկոֆոնիայի հանձնառությունն ի նպաստ բազմա­կողմանիության, որը երաշխավորում է իրավունքի և պետությունների ինքնիշխա­նության հարգանքի վրա հիմնված միջազգային համակարգի գոյու­թյունը։

Վերջին շրջանում, ցավոք, պետք է արձանագրենք, որ խախտվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ որևէ պե­տու­թյան տարածքային ամբողջականության դեմ ուժ չկիրառելու սկզբունքը, որի վրա հիմնված է մեր բոլորի հավաքական անվտանգությունը՝ այդ կերպ աստիճա­նաբար պարտադրելով ամենաուժեղի օրենքը։

Ադրբեջանի կողմից գործադրված ագրեսիան, որի զոհը դարձավ Հայաստանի Հանրապետությունը ս.թ. սեպտեմբերի 13-14-ին, այս իրողության վառ դրսևորումն է։

Ադրբեջանի՝ ոչնչով չարդարացված և չհրահրված ագրեսիան հանգեցրել է Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիային՝ մահ և տառապանք պատճառելով քաղաքացիական բնակչությանն ու հասցնելով զգալի ավերածու­թյուն­ներ։

Հաստատված զինադադարը, սակայն, դեռևս վերջ չի դրել Հայաստանի այլ տարածքների նկատմամբ այս երկրի նկրտումներին:

Առերեսվելով նոր սպառնալիքներին՝ մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա այսօր մեր երկրում տիրող իրավիճակին՝ դատապարտելով հայկական տարածքի որոշ հատվածների օկուպացիան և պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր։

Հայաստանն իր հերթին հաստատակամորեն հանձնառու է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու պայմանագրի գործընթացին, ինչպես նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։

Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,

Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,

Հայաստանը՝ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գործող նախագահ, հետևողականորեն շարունակել է իր գործունեությունը Երևանի` միասին ապրելու ֆրանկոֆոն կոչի շրջանակներում՝ նախաձեռնելով Քովիդ-19 համա­վարակի ժամանակ միասին ապրելու վերաբերյալ բանաձևը, որն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերին՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի կողմից։

Մեր երկիրն ուշադրությամբ հետամուտ է եղել թվային և տնտեսական տիրույթներում Ֆրանկոֆոնիայի գործունեությանն ու գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ ձեռք բերված զգալի առաջընթացին։ Այս առումով, մեր երախտագիտությունն ենք հայտնել ՖՄԿ-ին՝ ֆրանսախոս աշխարհի տարբեր տարածաշրջանների միջև տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար։

Կուզենայի ընդգծել նաև ֆրանսերենի մասին ընդունվելիք հռչակագրի կարևորությունը, որը կդառնա նշանակալի փաստաթուղթ ֆրանսերեն լեզվի վերաբերյալ՝ արձա­նագրելով ֆրանկոֆոն բոլոր երկրները շաղկապելու վերջինիս դերը։

Վերջապես, Հայաստանն ուղեկցել և սատարել է գլխավոր քարտուղարին այդ բարեփոխումների իրականացման հարցում, և ողջունելի է, որ մեր կազմակերպությունն այժմ աշխատում է վերահաստատված և նոր ռազմավարական շրջանակներում իրականացվող Ֆրանկոֆոնիայի հիմնական առաջնահերթությունների վրա հիմնված ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ:

Հայաստանը համոզված է, որ հայտարարված այս համընդհանուր ձգտումը թույլ կտա ապահովել Ֆրանկոֆոնիայի ճանաչելիությունը միջազգային մակարդակով, ինչպես նաև նրա արժեքների ու գաղափարների տարածումը, որոնց իմ երկիրը շարունակում է խորապես հավատարիմ լինել։

Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,

Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին երախտիքի խոսք հղել գլխավոր քարտուղարին՝ իր պատրաստակամության և ներգրավվածության համար։

Այժմ ինձ մնում է Ձեզ հանձնել, պարոն նախագահ, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահությունը՝ մաղթելով Ձեզ ամենայն հաջողություն:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Ելույթից հետո տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահության փոխանցումը Հայաստանից Թունիսին` ՀՀ վարչապետի և Թունիսի նախագահի ձեռքսեղման խորհրդանշական արարողությամբ:


ԼՐԱՀՈՍ
16:37 • 19/11
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ առողջապահության նախկին նախարար Արտաշես Ազնաուրյանը
15:53 • 19/11
Ադրբեջանի՝ ոչնչով չարդարացված և չհրահրված ագրեսիան հանգեցրել է Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիային․ Փաշինյանը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին
youtube subscribe
15:47 • 19/11
Ինձ գաղտնալսել են «Պեգասուս» ծրագրով, որի ամեն մի հեռախոս գաղտնալսելու հայտը հասնում է մինչև 60 000 դոլարի, այս թեմայով մեծ աղմուկ եմ բարձրացնելու․ Նարեկ Մալյան
15:16 • 19/11
Հյուսիսային Կորեայում առաջին անգամ հրապարակվել է Կիմ Չեն Ընի դստեր լուսանկարը
14:49 • 19/11
Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ կասկածվող 5 անձի
14:36 • 19/11
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները երկկողմ համագործակցությունն առավել զարգացնելու պատրաստակամություն են հայտնել
14:28 • 19/11
Սախալինում գազի պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է ինը մարդ, այդ թվում չորս երեխա
14:07 • 19/11
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա հինգ օրվա ընթացքում
13:49 • 19/11
Նյու Դելիում Արմեն Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
13:38 • 19/11
9 ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 283.8 մլրդ դրամով․ «Լույս» հիմնադրամ
13:07 • 19/11
Ասել, թե ՊԲ հրամանատարը չպետք է տիրապետեր զորամասերի սպառազինության վիճակին, ուղղակի լուրջ չէ․ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Ջալալ Հարությունյանի պաշտպանի հայտարարություններին
12:44 • 19/11
Բերեզովսկին հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակն ընդդեմ Ալբանիայի
12:37 • 19/11
Ռուսաստանը երկրում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման հույս ունի. Անատոլի Անտոնով
12:12 • 19/11
Արցախի նախագահն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
11:44 • 19/11
ՊՍԺ-ն չի հրաժարվել Ռոնալդուին թիմ հրավիրելու մտքից
11:36 • 19/11
Ուկրաինական հակամարտության հետևանքով ՌԴ քաղաքացիների ներհոսքից առավել մեծ օգուտը ստացել է Հայաստանը․ Forbes
10:59 • 19/11
Թունիսում կայացել է Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարների հանդիպումը (լուսանկարներ, տեսանյութ)
10:53 • 19/11
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ չի գնացել ՔԿ․ քննիչներն են գնացել վարչապետի մոտ՝ հարցաքննելու. «Ժողովուրդ»
10:49 • 19/11
Նիկոլ Փաշինյանը որոշել է Արցախում «Սամվել Բաբայան-2» օպերացիա իրականացնել․ «Հրապարակ»
10:36 • 19/11
Ինձ վերագրվում է ժամկետի խախտում, առարկել եմ, համարում եմ՝ ենթակա է կարճման և մերժման․ ԲԴԽ-ից սպասում եմ բարձրագույն մակարդակի արդարադատություն․ Արթուր Ստեփանյան․ «Հրապարակ»
10:25 • 19/11
Մի ելք ունի՝ հեռանալ․ մնում է՝ ի՞նչ անի, բացի իշխանությունը պահելուց․ Աղվան Վարդանյան․ «Հրապարակ»
10:12 • 19/11
Այս իրավիճակում ռուսական տարբերակն Արցախի շուրջ խնդիրների բանակցությունների հեռանկար է թողնում․ Սեյրան Օհանյան․ «Առավոտ»
09:34 • 19/11
Արսեն Թորոսյանը միջնորդավորված ընկերություն է անում Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի հետ․ «Ժողովուրդ»
09:29 • 19/11
«Խաղաղության պայմանագիր» ստորագրելու գործընթացի ռեգրեսիա է սկսվում. քաղաքագետ. «Փաստ»
09:04 • 19/11
Միջպետական ուղևորափոխադրումների ոլորտում օրենսդրական փոփոխություններ կլինեն. նոր նախագիծ․ «Փաստ»
08:56 • 19/11
ՊՍԺ-ն որոշում է կայացրել Նեյմարի ապագայի վերաբերյալ
08:37 • 19/11
Կոտայքի մարզում ավտոմեքենան