Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»
Քաղաքականություն

Համոզված եմ, որ հանցագործության պատվիրատուն եղել է Նիկոլ Փաշինյանը. Էդգար Ղազարյան

Հոկտեմբերի 18-ին Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ծեծի էր ենթարկվել իր շենքի բակում։ Նա վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստացել էր բժշկական օգնություն։

Հիվանդանոցից դուրս գալիս Էդգար Ղազարյանը նախ պատմել էր դեպքի մանրամասները, այնուհետև տեղեկացրել.

«Վերջին շրջանում ես ստացել եմ սպառնալիքներ ֆեյք պրոֆիլներից, որոնց առանձնապես ուշադրություն չեմ դարձրել։ Վստահ եմ, որ սա բացառապես իշխանության պատվեր է՝ ուղղակի ֆիզիկապես ոչնչացնելու մտադրությամբ»։

Այսօր 168.am-ի հետ զրույցում Էդգար Ղազարյանն ասաց, որ հանցագործությունը դեռևս բացահայտված չէ։ Գործը գտնվում է Քննչական կոմիտեում, Երևանի քննչական վարչությունում՝ ծանր հանցագործությունների բաժնում։

«Արդեն անցել է մեկ ամիս, սակայն որևէ մեկը չի ձերբակալվել, որևէ մեկը չի կալանավորվել, և այս առումով հանցագործությունն իրենց տեսանկյունից մնում է չբացահայտված։ Ինձ համար այդ հանցագործությունը բացահայտված է հենց իրենց գործողությունների արդյունքում, որովհետև ես հիմնավոր կասկած եմ առաջադրել, նաև քննչական մարմնին, որ այդ հանցագործությունն ունի կազմակերպիչներ և իրագործողներ, սա ակնհայտ է։ Այսինքն՝ իրագործողները կազմակերպիչները չեն, այն կազմված է երկու դերակատարներից, այստեղ կարևոր է, թե ովքեր են հանցագործության պատվիրատուները, հիմնավոր կասկած եմ ներկայացրել, որ դա Նիկոլ Փաշինյանն է կամ նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչները։ Ներկայացրել եմ բազմաթիվ միջնորդություններ, որով ապացուցվում է իմ կողմից ներկայացրած կասկածը։ Սակայն քննիչը մերժել է բոլոր միջնորդությունները, մինչ այս, այդ վարկածն ըստ էության ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է։

Ստացվում է, որ ինքն այլ վարկածով գործողություն է անում ու հաջողություն չի ունենում, ապացուցվում է իմ առաջ քաշած թեզը, որովհետև հանցագործությունը չէր կարող բացահատվել այն դեպքում, եթե պատվիրատուն լիներ պետության ղեկավարը կամ բարձրաստիճան այլ պաշտոնատար անձինք»,- նշեց Էդգար Ղազարյանը։

Ըստ Էդգար Ղազարյանի, քննչական մարմինների գործողությունների արդյունքում ինքն ավելի է համոզվում, որ հանցագործության պատվիրատուն եղել է Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ իր նկատմամբ նոր հարձակման փորձեր այս ընթացքում եղե՞լ են, Էդգար Ղազարյանը պատասխանեց, որ, բարեբախտաբար, նման փորձեր չեն եղել։

Էդգար Ղազարյանի մոտ հարց է առաջանում՝ ո՞ր դեպքում է հնարավոր՝ օրը ցերեկով շենքի մոտ ծեծի ենթարկեն մարդուն, ընդ որում, դա կատարվել է հասարակական, քաղաքական գործչի նկատմամբ։ Նաև ակնհայտ է, որ այդ ամենը վիճաբանության հետևանք չէ, այլ նրանք դարանակալել են, պլանավորել են և հետևից հարձակվել՝ ծանր վնասվածքներ պատճառելով, ավելին՝ ավտոկայանատեղիում կա տեսանյութ, այսինքն՝ այդ ամենը նկարահանվել է։

«Ամբողջ երկրի իրավապահ համակարգն իբր թե չի կարողանում դա բացահայտել, բացառիկ «տաղանդ» է դա չբացահայտելու համար։ Եթե այդ մարդիկ սպանելու մտադրություն չեն ունեցել, թեպետ դա ակնհայտ էր, ապա այնպիսի հարվածներ հասցնեն, որ մարդու կենսագործունեությունը խափանվի։ Ակնհայտ է, որ այդ ամենը նպատակ է ունեցել ոչ միայն ինձ լռեցնել ու վախեցնել, այլև դաժան ու ծանր վնասվածներ հասցնել, կարող էր պատահել, որ ես շարժունակությունս ու հիշողությունս կորցնեի։ Սա նաև վկայում է այլ ընդդիմադիրների լռեցնելու մասին, այսինքն՝ այն մարդիկ, որոնք հրապարակային դաշտում են, մյուս ընդդիմադիր գործիչները տեսնելով, որ կատարված հանցագործությունը մնում է անպատիժ, կարող է, չէ՞, նրանց մոտ վախ առաջանա, որ քիչ ու զգույշ խոսեն։ Ստացվում է, որ սա և իմ դեմ էր, և նաև այլ հասարակական գործիչների, այդ թվում՝ լրագրողների դեմ էր՝ իմ օրինակով նրանց վախեցնելու համար։ Այդ պատճառով էլ ես վստահ եմ, որ սա իշխանության կողմից կազմակերպված հանցագործություն է»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը։