Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը փոխանցեց Թունիսին. Փաշինյան
Այսօր Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը փոխանցեց Թունիսին։ Թվիթերի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախագահող երկրին մաղթում եմ հաջողություններ Ֆրանկոֆոնիայի առաջնահերթությունների իրականացման գործում»,- հավելել է նա: