Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»
Քաղաքականություն

Կասկածում եմ, որ քննիչն ու Փաշինյանը հանդիպել են․ փաստաբան

Նիկոլ Փաշիյանը հարցաքննվել է իրավահաջորդի ներկայացրած միջնորդության շրջանակում, բայց գործով փաստաբանը կասկածներ ունի, որ իրականում դա ոչ թե հարցաքննություն է եղել, այլ նախապես մշակված հարցուպատասխան, ինչպես անցնում են Փաշինյանի ասուլիսները։ Ի դեպ, ՔԿ-ն Փաշինյանի՝ հարցաքննվելու մասին տեղեկությունը չի տրամադրել փաստաբանին, փոխարենը, բավարարել է «Ազատություն» ռադիոկայանի ուղարկած հարցումը։

«Փաստինֆո»-ի հետ զրուցում այս մասին ասաց գործով՝ ներգրավված փաստաբան, 44 օրյա պատերազմի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը՝ համարելով սա ուղղակի աբսուրդ։

«Մենք դեռևս մայիս ամսին Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու և դրանից հետո դատավարական կարգավիճակ շնորհելու վերաբերյալ միջնորդություն էինք ներկայացրել, որովհետև դեռևս այն ժամանակ մենք ասում էինք, որ փաստերը բավարար են, որպեսզի նա որպես մեղադրյալ ներգրավվի։ Մենք նշել էինք, որ եթե մեր կողմից ներկայացված փաստերի հավաստիությանը կասկածում են, որոնք, ի դեպ, մամուլից վերցված տեղեկություններ են, օբյեկտիվ իրականությունն է, Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, կարող եք այդ հարցերի շուրջ Նիկոլ Փաշինյանին հարցաքննել և, ըստ իր կողմից տրված պատասխանների, որոշել՝ իրեն պե՞տք է ներգրավել որպես մեղադրյալ, թե՞՝ ոչ»- ասաց Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ շուրջ 50 հարց էին առաջադրել։

Փաստաբանի փոխանցմամբ, դեռ այն ժամանակ միջոնորդությունը բավարարվել էր, վարչապետը պետք է հարցաքննվեր այդ հարցերի շուրջ, բայց տևական ժամանակ չէր հարցաքննվում։ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ իրենք հանդիպել էին ՔԿ նախագահ Քյարամյանի հետ, որը հավաստիացրել էր, թե Փաշինյանը կհարցաքննվի, բայց ժամկետներ չէր նշել։

Ավելին, հուլիսի 21-ին Վահան Հովհաննիսյանը փաստաբանական հարցում է ուղարկել ՔԿ՝ տեղեկանալու, թե ի կատարումն իրենց ներկայացրած և բավարարված միջնորդության, արդյո՞ք Փաշինյանը, ի վերջո, հարցաքննվել է, թե ոչ։ ՔԿ-ից փաստաբանին պատասխանել են, թե նման տեղեկատվություն տրամադրել չեն կարող և հղում են արել Տեղեկատվության գաղտնիության մասին օրենքին։

Վահան Հովհաննիսյանը նաև նշեց, որ կրկին մամուլից է տեղեկացել, որ Փաշինյանը հարցաքննվել է ոչ թե քննչական ստորաբաժանման շենքում, այլ իր գտնվելու վայրում։ Փաստաբանը մանրամասնեց, որ վկան կարող է հարցաքննվել նաև իր գտնվելու վայրում, բայց, եթե առկա է հարգելի պատճառ և առկա է անհնարինություն՝ վկայի կողմից քննչական ստորաբաժանում ներկայանալու։

«Ես չեմ հասկանում, ո՞րն է դրա անհնարինությունը, որ Փաշինյանը վարչապե՞տ է , հետևաբար անհնա՞ր է, որ նա ներկայանա քննչական ստորաբաժանում, ի՞նչ հարգելի պատճառ կարող է լինել։ Ինչ վերաբերում է բուն հարցաքննությունն իրականացնող սուբյեկտին, նա ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչության պետ Վարդանյան Ռաֆայելն է, ով ամիսներ առաջ պարգևատրվել է Փաշինյանի կողմից «Մխիթար Գոշ» շքանշանով, ով Փաշինյանի ներս մտնելուց ոտքի է կանգնում, պատիվ է անում։ Ես չեմ կասկածում, որ իր աշխատասենյակում փակցված է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Այդ սուբյեկտից մենք ի՞նչ կարող ենք ակնկալել, որ հարցաքննությունն ինչպես է իրականացվել։ Ես անգամ խիստ կասկածում եմ, որ իրենք հանդիպել են»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այսօր հայտարարվում է, թե Փաշինյանը մամուլի ասուլիս է տալու ԶԼՄ-ներին, բայց միացնում ես հեռուստացույցը և տեսնում՝ նստած է մի աղջիկ և նախապես ստացած հարցերը տալիս է Նիկոլ Փաշինյանին, որն էլ պատասխանում է։

«Ես ողջամտորեն ենթադրում եմ, որ այդ հարցաքննությունը հենց այդ ֆորմատով է իրականացվել, այսինքն, նախապես հարցերը ուղարկվել են Նիկոլ Փաշինյանին կամ նրա իրավաբան խորհրդականներին, պատասխանները նրանց կողմից օրեր շարունակ մշակվելուց հետո ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին։ Ես կասկածում եմ, որ բուն հարցաքննություն է տեղի ունեցել »,-ասում է փաստաբանը։

Վահան Հովհաննիսյանը համոզված է, որ նման տեղեկության տարածումը նպատակ ունի կեղծ օրինականության պատրանք ստեղծել, թե Հայաստանն այնքան օրինական պետություն է, որ հարցաքննվում է իր իշխանության պայմաններում։ Հովհաննիսյանը հիշեցրերց Փաշինյանի՝ Կապանում արած հայտարարությունն այն մասին, թե միակ վարչապետն է, ով ՀՔԾ է գնացել ու հարցաքննվել։

«Սա երևի այդ նույն շարքից է, որ տպավորություն ստեղծվի, թե անպատժելի մարդ չկա, բոլորն են օրենքին ենթակա և անգամ Փաշինյանն է հարցաքննվում ։ Ես խիստ կասկածում եմ, որ իրականում հարցաքննություն է տեղի ունեցել, միգուցե արձանագրության վերնագիրը հարցաքննություն է, բայց դա մշակված, պլանավորված գործողություն է՝ հասարակության աչքին թոզ փչելու նպատակով»,-շեշտում է փաստաբանը՝ հավելելով, որ պատերազմի հանգամանքների բացահայտման եւ օբյեկտիվ քննության պատրանքներ այս իշխանության պայմաններում իրենք չունեն։

Հովհաննիսյանը շեշտում է, որ ներկայացված բոլոր միջնորդությունները հետաձգված են, ոչ թե մերժված։

«Եվ ՆԻկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով և հետագա խափանման միջոցի ընտրության մասով , բոլոր միջնորդությունները հետաձգված են։ Անգամ այսօր՝ իրենց իսկ իշխանության պայմաններում, դրանք մերժելու հիմքեր չունեն, այլապես վաղուց կմերժեին»,-ասաց փաստաբանը՝ կարևորելով, որ միջնորդությունները ժամանակային սահմանափակումներ չունեն և ապագային են միտված։

Փաստաբանը վստահ է՝ ով ուզում է լինի, անգամ երկրի վարչապետը, չի կարողանալու սպրդել և դուրս պրծնել ներկայացված փաստերի պտտանիվի տակից։ Եթե չլինի հիմա, լինելու է որոշ ժամանակ անց։