Տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական խմբի խորհրդակցությունը.Վաղարշակ Հակոբյան
Ղազախստանի Հանրապետությունում նախագահի առաջիկա արտահերթ ընտրություններին ընդառաջ տեղի ունեցավ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական խմբի խորհրդակցությունը։ Այս մասին հայտնում է ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
«ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական խմբի համակարգողի իմ գործառույթների շրջանակում հանդիպումներ ունեցա նաև Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մեջիլիսի և Սենատի ղեկավարության հետ։
Այցելեցինք «Ամանաթ» կուսակցության հանրապետական հանրային շտաբ, «Ղազախստանի ժողովրդական կուսակցության» և «Ակ Ժոլ» կուսակցության նախընտրական շտաբեր։
Օրն ամփոփվեց Ղազախստանի Հանրապետության արհմիությունների ֆեդերացիայի ղեկավարության հետ հանդիպմամբ»-գրել է նա։