Ալավերդու ճանապարհին՝ «Սատանի կամրջի» մոտ, բախվել են գնացքն ու ավտոմեքենան. մահացել է 4 մարդ. նրանց ինքնությունը հայտնի է (տեսանյութ)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նոյեմբերի 18-ին Լոռու մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը։
Ինչպես Շամշյանը, պարզվել է՝ մահացածներն են Երևանի բնակիչներ՝ 75-ամյա Լեռուն Հարությունյանը, ով եղել է Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 67-ամյա Ռիտա Քալաշյանը, 62-ամյա Մարինե Մովսեսյանը, 71-ամյա Սուսաննա Հարությունյանը։
Պարզվել է նաև, որ «Հարավկովկասյան երկաթուղու» մեքենավարը եղել է Լոռու մարզի բնակիչ՝ 61-ամյա Միշա Մարտիրոսյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին. որ նոյեմբերի 18-ին խոշոր ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակի տարածաշրջանի շրջանցիկ կամրջից Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել երկաթգծի վրա: Երկաթգծի ուղիների վրա հայտնվելուց հետո բեռնատար գնացքը բախվել էր ավտոմեքենային ու մոտ 500 մետր վարել էր գնացքը ու կայանել:
Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարները, ովքեր Հարավկովկասյան երկաթուղու նշված հատվածի աշխատակիցների հետ հատուկ տեխնիկայի միջոցով փորձում էին մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին, իսկ 3 ուղեւորների դիերը հայտնաբերվել էին գնացքի տակ գծերի տարբեր հատվածներում: