Մոսկվայում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի
Մոսկվայում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է ութի, հայտնում է Telegram 112 հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ շտապօգնության ծառայություններն ամբողջ գիշեր զբաղվել են այրված հին շենքի փլատակների մաքրմամբ, որտեղ գտնվում էր ծաղկի ջերմոցը։
Հրդեհի փաստով Քննչական կոմիտեն գործ է հարուցել «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքի կատարումը կամ ծառայությունների մատուցումը» հոդվածով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի կենտրոնում՝ Կոմսոմոլսկայա հրապարակում գտնվող պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։
Հրդեհը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ի կեսօրին, իսկ հրդեհը մարվել է միայն ինը ժամ անց։