Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Հասարակություն

Ալիևի ու Էրդողանի մերձավորները միլիոնավոր դոլարների պայմանագրեր են ստանում Արցախի գրավված տարածքներում․ Hetq.am

Մոտ 100 միլիոն դոլար արժողությամբ նոր նախագիծը, որը ղեկավարվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքների անդամների կողմից, ևս մեկ անգամ ապացուցում է այն, թե որքան սերտ են Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները։ Այս մասին գրում է hetq.am-ը և հավելում։

Սա է պնդում ադրբեջանցի լրագրող Ուլքար Նաթիքքըզըն, որի ««Եղբայրական» Ադրբեջանն ու Թուրքիան Ղարաբաղում կառուցում են շահավետ գործարար կապեր» հոդվածն այս տարվա հոկտեմբերի 24-ին հրապարակվել էր Eurasianet-ում։

Հեղինակը նշում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակի հիմնական շահառուներից մեկը Թուրքիան է, որը լուրջ ռազմական օգնություն է ցուցաբերել Բաքվին։ «Եվ հիմա Ադրբեջանը նրան դրա համար շնորհակալություն է հայտնում. ընկերությունները, որոնք մոտ են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրեր են ստացել, մասնավորապես, Ղարաբաղի տարածքների վերականգնման համար, որոնք պատերազմի ժամանակ հետ են գրավվել Ադրբեջանի կողմից»,- գրում է ադրբեջանցի լրագրողը՝ հավելելով, որ որոշ դեպքերում երկու երկրների հարաբերությունները դուրս են գալիս բիզնեսի և քաղաքականության շրջանակներից, մասնավորապես, Զանգիլանի շրջանի գյուղատնտեսական խոշոր համալիրում Ալիևի ընտանիքի անդամների բիզնես գործընկերներն են Էրդողանի ընտանիքի անդամները։

Հեղինակը հիշեցնում է, որ 2021 թվականի հոկտեմբերին Էրդողանն ու Ալիևը մասնակցեցին «Dost» (թարգմանաբար՝ «ընկեր») ագրոպարկի հիմնարկեքի արարողությանը։ Սույն ագրոպարկի ստեղծումը կարժենա մոտավորապես 100 միլիոն դոլար և ենթադրվում է, որ վերջնական արդյունքում այնտեղ կաշխատի 500 մարդ, որոնք կբուծեն մինչև 10 000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Հեղինակի խոսքով՝ Ղարաբաղում Էրդողանին ուղեկցել է «Dost Ziraat» ընկերության սեփականատեր Աբդուլքադիր Քարագյոզը, որը «Dost» ագրոպարկի թուրքական ներդրողն է։ Քարագյոզը ոչ միայն գործարար է, այլև Էրդողանի ընտանիքի անդամ։ Նա նրա զարմուհու ամուսինն է։

Թուրքական լրատվամիջոցները ժամանակին գրում էին, որ 2016 թվականին տեղի ունեցած ամուսնությունից հետո Քարագյոզը իր գլխավորած մեկ այլ ընկերության միջոցով, սկսել էր շահել պետական խոշոր չափերի պատվերների մրցույթները, որոնցից մի մասում նրա ընկերությունը եղել է մրցույթի միակ մասնակիցը։ Նույն տարում նա ուժեղացրեց իր վերահսկողությունը «Dost Ziraat» ընկերության նկատմամբ, որի հիմնադիրներից մեկն էր դարձել դեռ 2010 թվականին։ Իսկ 2017 թվականին ընկերության հիմնական բաժնետերերը հեռացան ընկերությունից և նրանց տեղը զբաղեցրեցին Էրդողանի ընտանիքի անդամները։

Թուրքիայի առևտրային ռեեստրի պաշտոնական տեղեկագրում տեղադրված փաստաթղթերից, որոնք ուսումնասիրվել են Eurasianet-ի կողմից, ցույց են տալիս, որ հարսանիքից մեկ տարի անց «Dost Ziraat»-ի բաժնետերեր են դարձել Էրդողանի երկու զարմիկները՝ Յուսամե Էրդողանը և Ահմեթ Էնես Իլգենը։ Սակայն ավելի ուշ հրապարակված փաստաթղթերը, որոնք թվագրվում են 2020 թվականին, վկայում են, որ Էրդողանի զարմիկներն այլևս բաժնետոմսեր չունեն ընկերությունում, իսկ Քարագյոզը մնացել է միակ բաժնետերը։

Հեղինակը նշում է, որ նոր ագրոպարկի նախագծում ադրբեջանական կողմից ներդրողը «Pasha Investments»-ն է, որը «Pasha Holding»-ի մի մասն է և միավորում է բոլոր ընկերությունները, որոնք պատկանում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջ՝ այդ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հայրական Փաշաևների ընտանիքին։

Նաթիքքըզըն գրում է, որ ագրոպարկի կառավարումը գտնվում է Էրդողանի ևս մեկ յուրայինի ձեռքում։ Խոսքը ագրոպարկի գլխավոր տնօրեն Մեհմեթ Զեքի Թուղրուլի մասին է, որը եղել է ինչպես «Dost Ziraat»-ի կառավարման խորհրդի նախագահի տեղակալը, այնպես էլ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության երիտասարդական թևի կառավարման անդամ։

Հոկտեմբերի 20-ին ագրոպարկ կատարած այցելության ժամանակ երկու նախագահները կարճ պատասխանել էին լրագրողների հարցերին։ Էրդողանը Քարագյոզին անվանել էր «այստեղ գլխավոր մարդը», իսկ այն հարցին, թե արդյոք ապագայում ագրոպարկը կընդլայնվի, Ալիևը պատասխանել էր. «Դա կախված է պարոն Աբդուլքադիրից»։ Էրդողանն էլ հավելել էր. «Ինչ նա կցանկանա, դա էլ կլինի»։ Ինքը Քարագյոզն ասել էր. «Իհարկե այն կընդլայնվի։ Փառք Ալլահին, մենք կշարունակենք Լաչինում»։

Սակայն, ինչպես գրում է ադրբեջանցի լրագրողը, Լեռնային Ղարաբաղի գրավված տարածքներում Քարագյոզը Էրդողանի շրջապատում առկա միակ գործարարը չէ։ Այստեղ են նաև Kalyon Holding-ի կառավարման խորհրդի նախագահ Ջեմալ Քալյոնջուն, Cengiz Holding-ի կառավարման խորհրդի նախագահ Մեհմեթ Չենգիզը և Demirören Holding-ի կառավարման խորհրդի նախագահ Յըլդըրըմ Դեմիրերենը։ Բոլոր երեքն Էրդողանին ուղեկցել էին 2021 թվականի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ։

Մեխակավանում (Ջաբրայիլ) իր ելույթի ժամանակ Էրդողանը մատնանշել էր այնտեղի ճանապարհների վատ որակի մասին։ «Ես կարծում եմ, որ մեկ տարի անց դեպի Ջաբրայիլ ճանապարհը մենք կտեսնենք լրիվ այլ վիճակում, որովհետև այստեղ ևս լուրջ քայլեր են ձեռնարկվում, որոնք կապված են ենթակառուցվածքների հարցերի հետ»,- ասել էր Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ այդ քայլերը ձեռնարկվում են Cengiz և Kalyon ընկերությունների կողմից։

Չնայած այս ընկերություններն ընտանեկան կապեր չունեն Էրդողանի հետ, նրանք հանդիսանում են Թուրքիայի նախագահի կարևոր տնտեսական դաշնակիցներ։ Cengiz-ը և Kalyon-ը մտնում են, այսպես կոչված, «Հինգի բանդայի» մեջ։ Վերջինս թուրքական ընկերությունների հնգյակ է, որը սերտ հարաբերություններ ունի Էրդողանի և նրա կուսակցության հետ ու վերջինիս նախագահության ժամանակ ստանում է պետական խոշոր մրցույթների մեծամասնությունը։

Հոդվածի հեղինակի պնդմամբ՝ հիմա և՛ Kalyon-ը, և՛ Cengiz-ը ստանում են շահավետ պայմանագրեր Ղարաբաղում, ներառյալ՝ ճանապահների կառուցումն ու երեք հանքավայրերի շահագործումը (ոսկու ու պղնձի)։ Kalyon-ը կառուցում է Հորադիզ-Աղբենդ երկաթգիծը, որը պետք է դառնա տրանսպորտային երթուղու մի մասը, ինչը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կկապի Նախիջևանին։ Այդ նախագծի արժեքը կազմում է ավելի քան 312 միլիոն մանաթ (ավելի քան 180 միլիոն դոլար), իսկ ավարտը նախատեսված է 2023 թվականին։

«Հինգի բանդայի» մյուս կազմակերպությունը «Kolin İnşaat»-ն է, որը շահավետ պայմանագիր է ստացել Ղարաբաղում ավտոճանապարհների կառուցման համար։ Խոսքը մինչև Շուշի, այսպես կոչված, «Հաղթանակի ճանապարհի» մասին է, որը կկառուցվի ադրբեջանական Azvirt ընկերության հետ։ Kolin-ը ևս մասնակցել է Աղալը գյուղում շուկայի կառուցմանը, որտեղ տեղափոխվել են Ադրբեջանի՝ Ղարաբաղում վերաբնակեցված առաջին բնակիչները։

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի տարածքում շինարարական աշխատանքների իրականացման համար Ադրբեջանի կառավարությունը հատկացրել է ավելի քան 4,8 միլիարդ մանաթ (գրեթե 2,9 միլիարդ դոլար)։ Թե որ երկրների ընկերությունների հետ են պայմանագրեր կնքվել, չի նշվում, սակայն հայտնի է, որ պայմանագրեր են կնքվել նաև իտալական, իսրայելական և բրիտանական ընկերությունների հետ։

Սակայն ամենամեծ բաժինը հասել է Թուրքիային։ Բաքվում թւորքական դեսպանության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում աշխատում է մոտ 30 թուրքական ընկերություն։ «Այդ ընկերություններն արդեն իսկ ներդրել են 1 միլիարդ դոլար, և այդ գումարը կշարունակի աճել»,- հուլիսին կայացած բիզնես համաժողովի ժամանակ հայտնել էր Բաքվում Թուրքիայի գլխավոր առևտրային խորհրդական Յաքուփ Սեֆերը։

Ադրբեջանցի լրագրողը նշում է, որ չնայած թուրքական «Demirören Holding»-ը պաշտոնապես որևէ պայմանագիր չի ստացել, որը կապված է Լեռնային Ղարաբաղի հետ, սակայն խոշոր պայմանագրեր է կնքել հենց Ադրբեջանում։ 2021 թվականին այն պետական վիճակախաղերի կառավարման տասնամյա պայմանագիր է կնքել և ստորագրել փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության հետ, որով նախատեսվում է 40 միլիոն դոլար արժողությամբ դեղագործական գործարանի կառուցում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում