ԵԱՏՄ-ի գագաթաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Բիշքեկում
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 9-ին Բիշքեկում:
Այս մասին տեղեկացրել է Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ վերջին նիստը տեղի էր ունեցել մայիսի 27-ին, տեսակոնֆերանսի ռեժիմով։