Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է. նախարարությունը բացահայտեց, որ 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՁկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը վթարային անջատման մասիn «նավսյակի» տեղեկացնում. «Փաստ»ԱՄՆ-ն Օմանի ծոցում խոցել է տանկեր, որի հետևանքով զոհվել է երկու մարդ«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում
Քաղաքականություն

20-ից ավելի կոնգրեսականներ Թուրքիային F-16 ինքնաթիռներ վաճառելու սահմանափակումներ կիրառելու գործընթաց են սկսել. ՀՅԴ

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր հոկտեմբերի 15-նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում:

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած համայնքային կոալիցիայի ներկայացուցիչները՝ հայկական, հունական, հրեական և քրդական կազմակերպությունները, հոկտեմբերի 27-ին բողոքի ակցիա են անցկացրել Փենսիլվանիայում սենատի անդամի թեկնածու, ազգությամբ թուրք Մեհմեթ Օզի դեմ՝ պահանջելով դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտումը։ Բողոքի ակցիան տեղի է ունեցել Օզի և նրա մրցակից, Փենսիլվանիայի փոխնահանգապետ Ջոն Ֆեթերմանի միջև հեռուստաբանավեճի ժամանակ։ Հատկանշական է, որ Ֆեթերմանn իր հերթին աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի բանաձևերին, ինչպես նաև Սպիտակ տան դիրքորոշմանը: Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած կոալիցիայի ջանքերի արդյունքում` հնարավոր եղավ խափանել Հայոց ցեղասպանությունը ժխտող Մեհմեթ Օզի ընտրությունը որպես ԱՄՆ Սենատի անդամ, իսկ Հայ դատի հանձնախմբի համակրանքը վայելող Ջոն Ֆեթերմանը հաղթեց ընտրություններում։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ հրապարակել է վարկանիշային աղյուսակ, որտեղ իր գնահատականն է տվել Կոնգրեսի անդամների գործուղություններին հայ համայնքի նկատմամբ։ Միացյալ Նահանգների ողջ տարածքում հանձնախումբն իր աջակցությունն է հայտնել 88 թեկնածուների, ովքեր իրենց գործողություններով վաստակել են հայկական համայնքի աջակցությունը ՝ ի պաշտպանություն Հայ դատի քաղաքական առաջնահերթությունների:

Ավելի քան քսան կոնգրեսականներ ներառող երկկուսակցական խումբը, Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Պապասի գլխավորությամբ, օրենսդրական գործընթաց է սկսել, որով նախատեսվում է 2023թ․ Ազգային պաշտպանական արտոնությունների ակտում Սպիտակ տան վարչակազմի վրա սահմանափակումներ կիրառել՝ Թուրքիային F-16 ինքնաթիռներ և արդիականացման սաքավորումներ վաճառելու գործընթացում։ Այս արդյունքին հասնելու համար՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը առաջնորդել է ամերիկյան համայնքային կազմակերպությունների կոալիցիա՝ քրդական, հունական, հրեական, կիպրական, մերձավոր-արևելյան և քրիստոնեական կազմակերպությունների մասնակցությամբ։ ԱՄՆ Սենատում նոյեմբերի 15-ին կայացած լսումների և հարց ու պատասխանի ընթացքում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժոովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ պետքարտուղարությանը՝ Հայաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության, 907-րդ բանաձևի չվերականգնման, Հայաստանին ու Արցախին բովանդակային օժանդակության չտրամադրման համար։

Եվրոպա

Ելնելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային հակազդելու և Արցախին պարտադրվող ադրբեջանական մեկուսացումը ճեղքելու հրամայականից, ինչպես նաև Արցախյան հակամարտության շարունակական միջազգայնացումն ապահովելու և առհասարակ Հայ դատի համակարգի կողմից հայկական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ 2022թ․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Եվրոպական Խորհրդարանից պատգամավորների փաստահավաք առաքելությունը ժամանել էր Հայաստան։ Պատվիրակության կազմում էին Եվրոպական Խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենը, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն և գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգը։ Պատվիրակության անդամներին ուղեկցում էին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանը և Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։ Նոյեմբերի 1-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնագահի, ընդիմության ներկայացուցիչների, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամների, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ։ Պատվիրակությունը նաև այցելել է Ծիծեռնակաբերդ և Հայոց ցեղասպանության թանգարան։ Նոյեմբերի 2-ին պատվիրակությունն այցելել է Եռաբլուր զնվորական պանթեոն և Խոր Վիրապ, այնուհետեւ մեկնել Սյունիք, հանդիպել Գորիսի համայնքապետի հետ և այցելել ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած բնակավայրեր։ Նոյեմբերի 3-ին հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ԱԳՆ փոխնախարարի հետ։ Փաստահավաք առաքելության այցն ամփոփվել է մամուլի ասուլիսով։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հիմնադրման 20-ամյակի առթիվ նոյեմբերի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն: Միջոցառմանը ներկա են եղել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը, Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը, Եվրոպական Խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբերից մեծ թվով պատգամավորներ։ Միջոցառմանը ներկա էին նաև Բելգիայի Թագավորության Ֆեդերալ և երկրամասային խորհրդարանների պատգամավորներ, Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գործընկերներ և բարեկամներ:

Ֆրանսիա

Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևը։ Հայ դատի Ֆրանսիայի հանձնախումբը բարձր է գնահատել ֆրանսիայի Սենատում միաձայնությամբ ընդունված բանաձևը։ Ըստ հանձնախմբի՝ այս բանաձևը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության և իրավունքների հարցի շուրջ կա Ֆրանսիական քաղաքական կոնսենսուս, մասնավորապես՝ օրենսդրական մակարդակում։ Այս բանաձևը Ֆրանսիայի կառավարության վրա առավել բարձր ճնշում և պարտավորություն կլինի, որպեսզի իր եվրոպացի գործընկերների հետ ի վերջո պատժամիջոցներ ձեռնարկի ադրբեջանական ագրեսորի դեմ։ Այս հարցում Ֆրանսիայի հայ համայնքը, Հայ Դատի հանձնախումբը և ֆրանսիացի պատգամավորները միայնակ կլինեն, եթե Հայաստանի իշխանությունները ու հայաստանյան դիվանագիտությունը չգործեն նույն ուղղությամբ։ Կա երկրորդ շատ կարևոր կետ բանաձևի մեջ։ Այն ժամանակ, երբ տարբեր քաղաքական ուժեր փորձում են խեղդել Արցախի ժողովրդի իրավունքների շուրջ քննարկումները և նյութը փակ համարել, հատկանշական է, որ Ֆրանսիայի Սենատը վերահաստատում է իր 2020-ի պահանջը Ֆրանսիայի կառավարությանը՝ ևս մեկ անգամ կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Սենատը նաև պահանջում է Արցախում ֆրանսիական մարդասիրական կենտրոն հիմնել։ Հայ Դատի հանձնախումբը սատարում է այս առաջարկը և վերահաստատում է իր անվերապահ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ֆրանսացի քաղաքական դասակարգի հետ ի շահ Հայաստանի և Արցախի ժողովրդի անվտանգության, անկախության և ազատագրության։

Կանադա

Մոնրեալի Հայ կենտրոնում հոկտեմբերի 26-ին կայացել է «Հանուն Հայրենիքի և Հայ դատի» խորագրով ընթրիք նվիրատվություն։ Ընդհանուր առմամբ հանգանակվել է 255 հազար դոլլար։ Օրվա գլխավոր բանախոսն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ով փոխանցեց օրվա պատգամն ու Հայ դատի արդի քաղաքական առաջնահերթությունները։ Հայ դատի Կանադայի հանձնախումբը հոկտեմբերի 20-ին տեղեկացրել է, որ Բրիտանական Կոլումբիա նահանգի վարչապետ Ջոն Հորգանը նամակ է ուղղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որով իշխանությունից ուշադրություն է պահանջում Հայաստանի հանդեպ ադրբեջանական ռազմական արարքների նկատմամբ և բողոքում կենտրոնական իշխանության անբավարար արձագանքի առնչությամբ։ Նշենք, որ հոկտեմբեր 3-ին, Կանադայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը հանդիպում էր ունեցել Ջոն Հորգանի հետ, որտեղ խոստացել էր Արցախի և Հայաստանի դեմ շարունակվող ադրբեջանական ագրեսիայի հարցը բարձրացնել Ջասթին Թրյուդոի մոտ։

Մեծ Բրիտանիա

Հոկտեմբերի 18-ին Միացյալ Թագավորության խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբն անցկացրե է իր ամենամյա ընդհանուր ժողովը և ընտրել խմբի նոր կազմ։ Խմբի աշխատանքները շարունակելու է ղեկավարել Թիմ Լոութոնը, բարոնուհի Քերոլայն Քոքսը շարունակում է անդամակցել խմբին։ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի ատենապետ Անետ Մոսկոֆյանը շարունակում է իրականացնել խմբի քարտուղարի պարտականությունները։

Ավստրալիա

Ավստրալիահայ համայնքի ավելի քան 500 ներկայացուցիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել Սիդնեյի կենտրոնում՝ կոչ անելով կառավարությանը դադարեցնել իր լռությունը և Ադրբեջանին անվանել ագրեսոր, այն բանից հետո երբ կենտրոնական իշխանությունը չի հրապարակել պաշտոնական հայտարարություն, որով դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Նոյեմբերի 2-ին Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգն առաջին անգամ հայտարարել է, որ Ադրբեջանն է պատասխանատու հայ ռազմագերիների հանդեպ հանցագործությունների համար և մեղադրել ագրեսիայի մեջ։ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը նշում է, որ այսպիսի հայտարարությունը զգալի տեղաշարժ է երկրի իշխանությունների հռետորաբանության մեջ, քանի որ նախկինում երկիրը իր հայտարարությունները հասցեագրում էր երկու կողմերին։ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը կազմակերպել է նաև հայկական շահերի պաշտպանության շաբաթ, որի գլխավոր բանախոսը կլինի Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Լիբանան

ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը հոկտեմբերի 19-ին Լիբանանում Շվեյցարիայի դեսպանատանը նամակ է հղել, որում խնդրում է հանդիպում` քննարկելու Ժնևի նահանգային խորհրդի կողմից հոկտեմբերի 14-ին ընդունված «Հայաստանի գոյատեւման համար» բանաձևը։ Բանաձևով կոչ է արվում Դաշնային ժողովին` դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիան, ձեռնարկել միջոցներ, որպեսզի Ադրբեջանի գործողությունները չֆինանսավորվեն Շվեյցարիայում ադրբեջանական հումքի վաճառքից ստացվող եկամուտներից, ճանաչել Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը և անել հնարավորը հայ ռազմագերիների հայրենադարձման համար։ ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը նոյեմբերի 16-ին նամակ է հղել Լիբանանում Ֆրանսայի դեսպան Անն Կրիոյին՝ ողջունելով մեկ օր առաջ Ֆրանսայի խորհրդարանի վերին պալատի կողմից որդեգրված բանաձևը, որ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը: ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ողջունել է բանաձևի որդեգրումը, որը մանրամասնորեն ու դիպուկ կերպով անդրադառնում է հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ ընդգծելով, որ կարևոր էր նիստի ընթացքում Ֆրանսիայում

ՀՀ դեսպան Հասմիկ Դոլմաջյանի և Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի մասնակցությունը։

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը հույս է հայտնել, որ ֆրանսիական կառավարությունն ականջալուր կլինի ֆրանսիացի ժողովրդի ներկայացուցիչների քաղաքական հստակ կամքին։

Սիրիա

Սիրիայի Հայ դատի հանձնախումբը նոյեմբերի 4-ին «Արամ Մանուկյան» ժողովրդային տանը կազմակերպել էր «Թուրքիայի ծավալապաշտ քաղաքականության հետևանքները տարածաշրջանում» խորագրով խորհրդաժողով։ Խորդաժողովին ներկա էին Բերիոյ Հայոց թեմի հայրապետական Նվիրակ գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Աշգարյանը, քրիստոնյա և իսլամ հոգևոր պետեր, «Բաաս» կուսակցության Հալեպի քարտուղարը, նահանգապետի ներկայացուցիչը, Սիրիայի խորհրդարանի անդամներ, սիրիական կուսակցությունների, պաղեստինյան կազմակերպությունների, արաբական և հալեպահայ միությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողներ և մտավորականներ։

Ուրուգվայ

ՀՅԴ Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի շաբաթներ շարունակ տարած աշխատանքի շնորհիվ Սենատորների պալատը հոկտեմբերի 18-ին հայտարարությամբ դատապարտել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը։ Հավելենք, որ տարածված հաղորդագրությամբ՝ Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը պատշաճ կերպով չի դատապարտել ադրբեջանական ագրեսիան։ ՀՅԴ Ուրուգվայի Հայ դատի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները՝ հասնելու համար նաև գործադիր իշխանության կողմից ադրբեջանական ագրեսիայի դատապարտմանը։

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։