Պուտինը ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակներում կհանդիպի Փաշինյանի հետ. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հանդիպել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանըԼ
«Այո՛, պլանավորված է, իհարկե՛»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվում է արդյոք Պուտինի և Փաշինյանի հանդիպում ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում։
Ինչպես պարզաբանել է Պեսկովը, հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 23-ին։