Թուրքիան կարող է ցամաքային գործողություն սկսել Սիրիայում. Էրդողան
Թուրքիան դիտարկում է Սիրիայում Քրդական կուսակցության դեմ ցամաքային գործողություն իրականացնելու հնարավորությունը։
Այս մասին, ըստ TRT Haber-ի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։
«Մենք կարող ենք հանկարծակի գալ մի գիշեր, մենք դա ասել ենք; Ըստ էության, երեկ երեկոյան կատարված գործողությունը սրա ամբողջական դրսեւորումն էր։ Որովհետև այս ահաբեկչական կազմակերպություններին չեզոքացնելն ու ոչնչացնելը մեր անվտանգության ուժերի անքակտելի պարտականությունն է հենց հիմա։ Եվ սա չի սահմանափակվում միայն օդային հարձակմամբ»,- լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը։