Իրանը զգուշացրել է Արևմուտքին
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ՄԱԳԱՏԷ–ի որոշումը՝ կոչ անելով Թեհրանին համագործակցել չհայտարարված երեք օբյեկտներում ուրանի հետքերի հայտնաբերման շուրջ հետաքննությանը՝ այն անվանելով անտրամաբանական և կործանարար միջոց;
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանիի խոսքով՝ Թեհրանը զգուշացրել է արեւմտյան երկրներին նման քայլի հետևանքների մասին։
«Բանաձևը հավանության է արժանացել՝ չնայած այն հանգամանքին, որ Իրանը հետապնդում է աշխարհի ամենաթափանցիկ խաղաղ միջուկային ծրագիրը՝ համեմատած այլ երկրների հետ, որոնք գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի հսկողության տակ»,- ասել է նա։
Քանանին հավելել է, որ բանաձևը առաջ են քաշվել ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների կողմից՝ Իրանի վրա ճնշումը մեծացնելու համար։