Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»
Քաղաքականություն

Հայաստանի և Վրաստանի փորձագիտական կառույցները համաձայնել են կնքել փոխգործակցության հուշագիր

Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Արփի Ադամյանը, կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական, ձեռագրաբանական և փաստաթղթաբանական, տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի ղեկավարներ՝ Արթուր Անդրեասյանը, Վահե Գրիգորյանը, Սամվել Հովհաննիսյանն ու կենտրոնի ավագ փորձագետ Կարեն Աբրահամյանը, նոյեմբերի 16-18-ը հանդիպում է ունեցել Վրաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Լևան Սամխարաուլիի անվան ազգային քրեագիտական բյուրոյի ղեկավար Մամուկա Ջանգուլաշվիլիի և Վրաստանի ՆԳՆ դատաքրեագիտական դեպարտամենտի ղեկավար Գիորգի Տվաուրիի հետ։

Այցի շրջանակներում Դավիթ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է երկու փորձագիտական կենտրոններում փորձաքննություններ իրականացնող բոլոր բաժիններին, լաբորատորիաներում կատարվող փորձաքննությունների տեսակներին ու ենթատեսակներին, ինչպես նաև Ազգային քրեագիտական բյուրոյի ԴՆԹ իրականացնող լաբորատորիայի պայմաններին ու սարքավորումներին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փորձաքննությունների ժամկետների, դրանց կատարման ընթացակարգերի և օրենսդրական կարգավորումների, փորձագետի որակավորման ու ատեստավորման, նրանց վերապատրաստման, ինչպես նաև մեթոդների ու մեթոդիկաների, բազաների ու մասնագիտական գրականության վերաբերյալ մի շարք հարցեր։ Դավիթ Ղուլյանը հանդիպման երկկողմ մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոնի բաժիններն ու փորձաքննությունների տեսակները, վերջին սերնդի սարքավորումներն ու դրանց հնարավորությունները, փորձագետ դառնալու կարգն ու պարտականությունները, այդ թվում՝ արդի խնդիրներն ու դրանց լուծումների առընչությամբ կենտրոնում ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների ուղղությունները, վերջին մեկ տարում կենտրոնի ձեռքբերումներն ու դրանք ընդլայնելու արդյունավետ գործընթացները։

Դավիթ Ղուլյանը գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր։

Նշված քննարկումների շրջանակում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փորձագիտական ոլորտում հայ-վրացական փոխգործակցությունը խորացնելու, համագործակցության հետագա շարունակականությունն ապահովելու և դրանց ընդլայնման ուղղությամբ համատեղ գործողությունների ծրագրեր մշակելու մի շարք քայլեր, ինչպես նաև փորձի փոխանակման, երկու երկրների փորձագետների աշխատանքի որակի բարելավման, ունեցած մասնագիտական գիտելիքների հարստացման նպատակով, հետագայում ակտիվ ու արդյունավետ հանդիպումներ, քննարկումներ կազմակերպել նաև հեռավար ձևաչափով։

Հանդիպման ավարտին կողմերը, բարձր գնահատելով արդյունավետ քննարկումները, համաձայնություն են հայտնել առաջիկայում կառույցների միջև կնքել փոխգործակցության խորացման մասին համագործակցության հուշագիր՝ նպաստելով փորձագիտական ոլորտի բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչի արդյունքում էլ ավելի կամրանա միջպետական փոխգործակցությունը երկու բարեկամ երկրների միջև: