Իրանում նշել են, որ դրական ուղերձներ են ստացել Ադրբեջանից
Իրանի համար կարևոր են հարևան երկրների հետ համագործակցության հարցերը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա, երկուշաբթի օրը Թեհրանում կայացած ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
«Իրանի քաղաքականությունն Ադրբեջանի հետ հարաբերություններում կայանում է նրանում, որ ուշադրություն դարձնեն համատեղ գործունեության նրբություններին և զերծ մնան տարաձայնություններից։ Վերջին շրջանում մենք դրական մեսիջներ ենք ստացել Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում»,- ասել է Քանանին։