«Քյաբաբ առ քյաբաբ». միակ բանը, որը հայերն անում են հանճարեղ և անթերի՝ իմիտացիան է. Կարեն Քոչարյան
Միակ բանը, որ իմիտացիա չէ և շատ բնական է ստացվում մեզ մոտ, ուտելն ու բնական կարիքները հոգալն է: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Միակ բանը, որը հայերն անում են հանճարեղ և անթերի՝ իմիտացիա է։
Տեսեք, ՀՀ իշխանություններն իմիտացիա են անում, որ պետություն են ղեկավարում։
Ընդդիմությունն իմիտացիա է անում, որ պայքարում է իշխանությունների դեմ։
Հասարակությունն իմիտացիա է անում, որ ապրում և արարում է։
Ուժային կառույցներն իմիտացիա են անում, որ անվտանգություն են ապահովում։
Դատախազությունը, դատարանները արդարադատության իմիտացիան են ապահովում։
Քննչական ու հակակոռուպցիոն մարմինները՝ «քյաբաբ առ քյաբաբ» վերադարձի իմիտացիան»,-գրել է Քոչարյանը: