Արևմտյան որոշ երկրների «ոչ պրոֆեսիոնալ քաղաքականությունը» հանգեցրել է համաշխարհային սննդի պաշարների անհավասարակշռության. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ արևմտյան որոշ երկրների «ոչ պրոֆեսիոնալ քաղաքականությունը» հանգեցրել է համաշխարհային սննդի պաշարների անհավասարակշռության: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
«Մենք ապահովում ենք մեր կարիքները, միևնույն ժամանակ աշխարհի առաջատար արտադրողներից ենք, օգնում ենք և կշարունակենք օգնել այն երկրներին, որոնք բախվում են սննդի պակասի հետ՝ արևմտյան որոշ երկրների արկածախնդիր, ոչ պրոֆեսիոնալ քաղաքականությամբ պայմանավորված»,-ասել է ՌԴ նախագահը:
ՌԴ նախագահը նշել է ներքին գյուղատնտեսության ոլորտի զարգացման մեծ ներուժը և կոչ է արել զարգացնել ՝ սերմնաբուծության և անասնաբուծության ոլորտը։
«Մեզ համար չափազանց կարևոր է ամրապնդել մեր դիրքերը, հասնել շոշափելի առաջընթացի և ամենաանհրաժեշտ անկախության այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին է սերմնաբուծությունը»,- ասել է Պուտինը։