Մի րոպեում զրոյացնել «կոռուպցիայի դեմ պայքարի» քառամյա եվրոմիֆը. դա կարող էր անել միայն «ՔՊ»-ն. Ռուբեն Մելիքյան
Տանը սուս ու փուս գործ էի անում, ոչ ոքի չէի խանգարում, ոչ ոքի չէի նեղացնում, երբ ընկերներիցս մեկը զանգեց։ Ասեց՝ իմացա՞ր վերջին նորությունը. Մնացական Մարտիրոսյանին նշանակել են Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Կարճ ասած՝ ո՞ւմ էի լավություն արել, որ վերջին պահին հրաժարվեցի ունեցած-չունեցածիս վրա գռազ գալուց, որ նման բան չի կարող լինել, որովհետև նման բան չի կարող լինել երբեք…
Մի րոպեում զրոյացնել «կոռուպցիայի դեմ պայքարի» քառամյա եվրոմիֆը - դա կարող էր անել միայն ՔՊ-ն։ Ուրիշ ոչ ոք։
ՀԳ. Մտածում եմ՝ կարող ա՞ ինչ-որ մեկը գռազ էր եկել, որ նման բան է անելու… Ո՞վ կարող է բացառել…»,- գրել է Մելիքյանը։