Ռուսական կողմը Անկարային կոչ է արել ավելի զուսպ լինել Սիրիայում
Ռուսական կողմը Անկարային խնդրում է ավելի զուսպ լինել՝ Սիրիայում հետագա էսկալացիան կանխելու համար։
Այս մասին Աստանայի ձեւաչափով սիրիական կարգավորման հարցով միջազգային հանդիպմանը հայտարարել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիեւը, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Իհարկե, մենք կոչ կանենք մեր թուրք գործընկերներին որոշակի զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու լարվածության աճը ոչ միայն հյուսիսում, այլև Սիրիայի ողջ տարածքում: Մենք կարծում ենք, որ աշխատում ենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ և պետք է շարունակել և փորձել գտնել ինչ-որ ճիշտ լուծում, այդ թվում քրդական հարցի շուրջ»,- ասել է դիվանագետը։