Երևանի բյուջեից մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման և քաղաքային լուսավորության համար գումար կհատկացվի
Երևանի բյուջեից «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման» և «Երևանի քաղաքային լուսավորության դրամաշնորհային» ծրագրերի համար 139 միլիոն 660 հազար դրամ գումար կհատկացվի։
Քաղաքապետի խոսքով՝ գումարն ուղղվելու է մետրոպոլիտենում առկա գրունտային ջրերի հեռացման և օդափոխման աշխատանքների իրականացմանը: