Ավստրալացի օդաչուն կալանավորվել է կոմերցիոն թռիչքների համար
Դատարանը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել ավստրալացի օդաչուին՝ մի քանի տարի առանց օդաչուի լիցենզիայի ինքնաթիռներ վարելու համար: Գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Քվինսլենդից 37-ամյա Ջոշ Հոչը 2011-ից 2015 թվականներին կատարել է 96 թռիչք, այդ թվում՝ 61-ը՝ պատգամավոր Բոբ Քաթերի համար։
Իր աշխատանքի դիմաց նա ստացել է մոտ 370 հազար դոլարի չափով շահույթ։
Առանց կոմերցիոն օդաչուի լիցենզիայի, Հոչը ուներ երկու ընկերություն՝ Hoch Air և Flying Fitters: ABC-ի փոխանցմամբ՝ նա թռիչքի պաշտոնական արտոնագիր է ստացել միայն 2016թ-ին;
Ըստ ամբաստանյալի փաստաբան Մայքլ Հիբլի՝ իր պաշտպանյալին «կուրացրել» է թռչելու կիրքը։ «Ավիացիայի հանդեպ ունեցած սերը նրան կուրացրել է, և նա չի կարողացել տեսնել իրականությունը, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել խարդախությունը»,- ասաց փաստաբանը։
Ըստ ABC-ի, Հոչը կարող է ազատ արձակվել բանտից 2024 թվականի նոյեմբերի 15-ին, որին կհետևի չորս տարվա փորձաշրջան: