NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

Տարոնիկի գյուղապետը հրահանգել է չխոսել. (տեսանյութ)

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչներն ահազանգում են: Գյուղում ջուր չկա: Կենցաղում օգտագործելու և խմելու համար գյուղացիները ստիպված կամ գնում են մոտակա գյուղեր և կամ էլ օգտվում են խորքային հորերի ջրերից, որոնք ոչ քլորացվում ու ոչ էլ համապատասխան ստուգման են ենթարկվում: Արտեզյան ջրերը թեև խմելու համար լավագույն տարբերակը չեն, սակայն գյուղացիներն այլընտրանք չունեն:

Խորքային հորերից ամենմոտը գտնվում է Տարոնիկից դեպի Մեծամոր թանգարան տանող ճանապարհին, որտեղ էլ newspress.am-ի նկարահանող խումբը շարժվեց մեքենայով, սակայն, հարկ է նկատել, որ գյուղի բնակիչների 80 տոկոսը այս հեռավորությունն ամեն օր ստիպված է ոտքով հաղթահարել: Խորքային այս հորը գտնվում է 3 կմ հեռավորության վրա: Տարոնիկիցիների խոսքով գյուղամիջյան աղբյուրի ջուրը, թեև ավելի մոտ է, սակայն այստեղ որակի խնդիր կա. կոշտ է, խմելու համար ոչ պիատանի ու նստվածք է տալիս:

Այս խնդիրն ավելի քան 10 տարվա պատմություն ունի: Դեռ մի քանի տարի առաջ գյուղացիները դիմել են «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը, սակայն նրանց ասել են, թե հերթի կանգնենք ու, հերթը դեռ չի հասել:

Թեև գյուղը չունի նաև մշակույթի տուն և մանկապարտեզ, սակայն գյուղացիների համար թիվ մեկ խնդիրը միշտ եղել է ջուրը: Հենց այս հարցն էլ որպես թիրախ օգտագործելով՝ Արմեն Խլղաթյանն ընտրվեց Տարոնիկի գյուղապետ: Համենայնդեպս գյուղացիները վստահեցնում են, որ գյուղապետն ընտրվելուց առաջ խոստացել է օգտագործել իր մերձավոր ԱԺ պատգամավոր Հրանտ Դավթյանի դիրքը և այս հարցը ներկայացնել վարչապետին: Թեև նախընտրական խոստումից շուրջ երկու տարի է անցել, սակայն սայլը տեղից չի շարժվել:

Մեր նկարահանող խումբը փորձեց թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալ հենց գյուղապետից: Սակայն, ինչպես ասում են, նա տարածքում էր, բայց տեղում չէր:

Գյուղապետարանի աշխատակիցների խոսքով, Արմեն Խլղաթյանը վատառողջ է և չի ներկայանում աշխատանքի ու հրահանգել է, որ իր բացակայության ժամանակ գյուղապետարանից ոչ-ոք, ոչ մի թեմայի շուրջ ոչ մի հարցի չպատասխանի:

Զավեշտալին այն է, որ գյուղապետարանն ուներ 15 աշխատող և ոչ-ոք իրավասու չէր մեր հարցին պատասխանել: Աշխատակիցներից հայտնեցին, որ ո՛չ փոխգյուղապետ ունեն, ո՛չ էլ աշխատակազմի ղեկավար:

«Այս տեղերը թափուր են»,- ասացին նրանք:

Մանրամասները՝ տեսանյութում