Ֆրանսիացիները կպաշտպանեն Բալթյան երկինքը
Ուրբաթ՝ նոյեմբերի 25-ից, Ֆրանսիան ՆԱՏՕ-ի մանդատի ներքո չորս Rafale կործանիչներ կտեղակայի Լիտվայում, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Պաշտպանության գերատեսչության տվյալներով՝ չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչները, որոնք մշակվել են ֆրանսիական Dassault Aviation ընկերության կողմից, կկատարեն Բալթյան երկրների օդային տարածքի պաշտպանության խնդիրներ։