Զինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»
Քաղաքականություն

Վահագն Վերմիշյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ. նրան հրաժարվել են հոսպիտալացնել.փաստաբան

Վահագն Վերմիշյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ հրաժարվել են նրան հոսպիտալացնել և հետ են ուղարկել ՔԿՀ՝ վատ ինքնազգացողությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՔԿՀ-ում կտրուկ վատացել էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը։ Շտապօգնության բրիգադ էր մեկնել ՔԿՀ։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ոչ թե Վահագն Վերմիշյանն էր դիմել բուժօգնության, այլ՝ ՔԿՀ բժիշկը որոշակի ռիսկեր տեսնելով՝ շտապօգնության բրիգադ էր կանչել, որն էլ արձանագրել էր հոսպիտալացման անհրաժեշտություն։

«Վահագն Վերմիշյանը տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, որտեղ կրկնվեց անցյալում տեղի ունեցածը։ ԲԿ-ն արձանագրեց, որ Վահագն Վերմիշյանը լիարժեք առողջ է, նա ՀՀ ամենաառողջ մարդն է, և սա այն դեպքում, երբ Վերմիշյանը մեկ անգամ ուշագնաց էր եղել հենց դատական նիստերի դահլիճում, ինչը ՔԿՀ-ում կրկնվել էր։ Իմ և ազգականների ճնշման տակ բժիշկները ստիպված եղան տալ ախտորոշումը, համաձայն որի՝ շնչառական համակարգի, ինչպես նաև՝ գլխուղեղի անոթների, արյան շրջանառության հետ կապված խանգարումներ կան»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ «Էրեբունի» ԲԿ-ն հրաժարվել է հոսպիտալացնել Վերմիշյանին և հենց վատ ինքնազգացողությամբ Վերմիշյանը տեղափոխվեց ՔԿՀ՝ անմարդկային պայմաններում. «Պատկերացրեք իրավիճակ, երբ ինքնազգացողությունը վատացած, ուշագնացության շեմին կանգնած անձին ձեռնաշղթաներով տեղափոխում են հիվանդանոց, ինչը ցույց է տալիս այն մոտեցումը, որն առկա է պարոն Վերմիշյանի նկատմամբ »։

Փաստաբանի խոսքով՝ այժմ արվում է իրավիճակից բխող ամեն ինչ, որ Վերմիշյանին տեղափոխեն հիվանդանոց՝ օբյեկտիվորեն հասկանալու, թե ինչ է կատարվում նրա հետ։ Վերմիշյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքները, բժշկական սարքավորումներով իրականացված հետազոտության արդյունքները փոխանցվել է այլ բժշկական կենտրոններ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում։ Բացի այդ, առողջական խնդիրներից զատ, պաշտպանության կողմն արձանագրեց, որ գործը քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանը Հակակոռուպցիոն դատարան է տեղափոխվել, ըստ այդմ, գործը պետք է վերամակագրվի, իսկ գործի քննությունը՝ վերսկսվի, հետևաբար, հրատապ է, որ օր առաջ լուծվի անձի խափանման միջոցի հարցը։

«Մենք հասել ենք դատական վիճաբանությունների փուլ և գործը պետք է վերամակագրվի, գործի քննությունը սկսվի նորից»,- ասաց փաստաբանը։