ԱՄՆ-ում կհրապարակեն Բայդենի բժշկական զննության արդյունքները
Շուտով կիրականացվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առողջության տարեկան գնահատումը և արդյունքները կհրապարակվեն, բայց առայժմ բժիշկն ասում է, որ նախագահի առողջական վիճակը լավ է: Այս մասին ասել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիերը։
«Նախագահի առողջական վիճակը լավ է, նա ակտիվ կենսակերպ է վարում, այս մասին ինձ հետ կիսվեց բժիշկը: Մեկ ամսվա ընթացքում վերջնական գնահատականը կտան, արդյունքները կհրապարակվեն, ինչպես անցյալ տարի»,- ասել է Ժան-Պիերը։