ՀՀ Ֆինանսների փոխնախարարը կգործուղվի Ավստրիայի Հանրապետություն
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 2-ը կլինի Վիեննայում՝ Ավստրիայի Հանրապետությունում:
Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումից:
Պողոսյանն Ավստրիա է գործուղվելու «Ֆինանսական և կայունության հաշվետվողականություն՝ հանուն պարտքի թափանցիկության և կայուն վերականգնման» խորագրով 2022 թվականի նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով: