Թրամփը կոչ է անում Արիզոնայում կրկնակի ընտրություններ անցկացնել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել կրկնակի ընտրություններ անցկացնել Արիզոնա նահանգում, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։
«Այս ընտրությունները խայտառակություն էին։ Երբ հանրապետականներն ամեն ինչ պատրաստեցին ընտրությունների օրվա համար, և երբ դա տեղի ունեցավ, ձայները մշակող մեքենաները խափանվեցին։ Արիզոնայում առնվազն պետք է կրկնվեն ընտրությունները», - Թվիթերում գրել է Թրամփը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունը պահպանեց վերահսկողությունը Սենատի վրա։