Գերմանիան պետք է պատրաստվի Ուկրաինայում հետագա էսկալացիային
Գերմանիան պետք է պատրաստվի Ուկրաինայում հետագա էսկալացիային, հետևաբար պետք է միաժամանակ ուժեղացնի իր պաշտպանությունը և պաշտպանի տնտեսական անկախությունը ցանկացած երկրից, Բեռլինում տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է Deutsche Welle-ն։
Նա իր վերջին այցը Չինաստան բացատրել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ միջուկային զենքի կիրառման անընդունելիության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտությամբ։
Շոլցը նաև նշել է, որ գերմանական բանակը կարդիականացվի և դրա համար ստեղծվել է հիմնադրամ;