Պուտինը զանգահարել է Ալիևին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է պետության ղեկավարի պաշտոնական կայքը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը, ինչպես նաև երեք երկրների՝ ամենաբարձր մակարդակով նախկինում արված համատեղ հայտարարությունները։
Ընդգծվել է եռակողմ ձևաչափով աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ ադրբեջանա-հայկական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման համար։
Քննարկվել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։