Թուրքիան պատրաստ է օգտագործել S-400 համակարգերը. Հուլուսի Աքար
Թուրքիան պատրաստ է սպառնալիքի դեպքում օգտագործել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային համակարգը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է NTV-ն։
«S-400 համակարգը պատրաստ է օգտագործման։ Որևէ սպառնալիքի դեպքում մենք կորոշենք, թե որտեղ և ինչպես օգտագործել»,- ասաց նա։
Թուրքիան Ռուսաստանից գնել է S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չորս գումարտակ՝ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ, որոնք մատակարարվել են 2019 թվականին։