Ի՞նչ է խնդրել Զելենսկին. Ֆրանսիայում զայրացել են Զելենսկու լկտիությունից
Ֆրանսիացի քաղաքական գործիչ և նախկին Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆլորիան Ֆիլիպոն Twitter-ում կտրուկ արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ֆրանսիայի քաղաքապետերին ուղղված խնդրանքին՝ օգնելու ձմեռը գոյատևել։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Կիևի ռեժիմի ղեկավարի խոսքերը զայրացրել են քաղաքական գործչին, ով հիշեցրել է, որ այլ երկրներ ունեն իրենց խնդիրներն ու պարտավոր չեն օգնել Ուկրաինային։
«Զելենսկին կոչ է անում Ֆրանսիայի քաղաքապետերին օգնել հաղթահարել ձմեռը: Բայց ե՞րբ է նա կանգ առնելու: Մենք Ֆրանսիայում ունենք տասը միլիոն աղքատ մարդ, տասը միլիոն: Ժամանակն է արթնանալ այս տղայի խելագարությունից»,-գրել է քաղաքական գործիչը: