Պուտինը Երևան կժամանի գագաթնաժողովի մեկնարկից հաշված րոպեներ առաջ
Երկվանից՝ նոյեմբերի 22-ից, Երևան են ժամանում ԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարները ու նրանց ուղեկցող պատվիրակությունների անդամները՝ մասնայցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին:
Այն տեղի է ունենալու այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երևանի ժամանակով ժամը 15.00-ին:
Գագաթաժողովը կանցկացվի «Դվին» հյուրանոցային համալիրում:
Թեև նախապես հայտարարվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևան կժամանի գագաթաժողովի նախօրեին, սակայն այսօր պարզ է դարձել, որ Պուտինը Երևան կգա վերջին պահին՝ գագաթնաժողովի մեկնարկից հաշված րոպեներ առաջ:
Newspress.am-ի տեղեկություններով, Պուտինի ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 14.30-14.45 ընկած ժամանակահատվածում: