Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ պաշտոններից ազատման վերաբերյալ:
Դավիթ Բաբայանն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար: