Թուրքիան Ուկրաինային է փոխանցել TLRG-230 բազմակի արձակման հրթիռային համակարգեր, որոնք կարող են աշխատել Bayraktar TB2-ի հետ
Թուրքիան Ուկրաինային ուղարկել է բազմակի արձակման հրթիռային համակարգեր TLRG-230: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով УНИАН գործակալությունը:
Նշվում է, որ նման բազմակի արձակման հրթիռային համակարգը կարող է աշխատել Bayraktar TB2 անօդաչու սարքերի հետ միասին։ Առաքված արձակման կայանների ու արկերի թիվը հայտնի չէ։
Ավելի վաղ The Times-ը, հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հայտարարությանը, գրել էր, որ բրիտանական կառավարությունը մտադիր է Կիև տեղափոխել Sea King երեք ուղղաթիռ։