Ադրբեջանը կրակում է ՀԱՊԿ-ի վրա, բայց թե ինչ ասելիք ունի ՀԱՊԿ-ը՝ այսօր կտեսնենք․ Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը կրակում է ՀԱՊԿ-ի վրա։
«ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Ադրբեջանը կրակում է Հայաստանի սահմաններին կանգնած զինվորների ու գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող գյուղացիների վրա։ Փաստորեն, Ադրբեջանը կրակում է ՀԱՊԿ-ի վրա, բայց թե ինչ ասելիք ունի ՀԱՊԿ-ը՝ այսօր կտեսնենք»,- գրել է Մարուքյանը։