Ռուսաստանը հայտարարել է Անկարայի և Դամասկոսի մերձեցման պատրաստակամության մասին
Մոսկվան Անկարայից և Դամասկոսից ազդանշաններ է ստանում միմյանց նկատմամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին, հույս ունի սիրիա-թուրքական մերձեցման հարցում, դա անհրաժեշտ է, նրանք պետք է ապրեն բարեկամության մեջ, ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։
«Մենք հուսով ենք, որ աստիճանաբար ականատես կլինենք սիրիա-թուրքական որոշակի մերձեցմանը, դա ուղղակի անհրաժեշտ է, քանի որ դրանք երկու հարեւան պետություններ են, որոնք պետք է ապրեն բարեկամության մեջ։ Կարծում եմ, որ ազդանշանները, որ մենք ունենք և՛ թուրքական, և՛ սիրիական կողմերի՝ միմյանց նկատմամբ որոշակի քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին, ճիշտ ուղղությամբ քայլեր են, որոնք կկանխեն նման ողբերգական միջադեպերը՝ կապված խաղաղ բնակիչների մահվան հետ»,- ասել է նա։