Մինչ այսօր մենք չունենք ՀԱՊԿ-ի արձագանքը՝ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին․ Փաշինյան
ՀԱՊԿ-ի համար տարին հոբելյանական է, բայց տրամադրությունը հեռու է հոբելյանականից։ Այս մասին ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով, որ այս շրջանում նշվում է ՀԱՊԿ-ի պայմանագրի ստորագրման 30-ամյակը և ՀԱՊԿ–ի ստեղծման 20-ամյակը։
Նա նշեց, որ թեև Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց դա հետ չպահեց Ադրբեջանին ագրեսիվ քայլերից։
«Փաստացի, մինչ այսօր մենք չունենք ՀԱՊԿ–ի արձագանքը՝ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին»,- ասաց նա։
Հարկ է նկատել, որ այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը։