Սենց են էլի թքում օրենքի ճակատին. Գևորգ Պետրոսյան
Աժ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարդ ինչքա՞ն պետք ա իրավաբանորեն անգրագետ լինի, որ նման հրաման արձակի…
Խոսքն Արցախի ժպտերեսիկ նախագահի մասին է, ով (ուշադիր եղեք) հրամանագիր է ստորագրել հետևյալ բովանդակությամբ՝
«Դավիթ Բաբայանին ազատել Արտաքին գործերի նախարարի պաշտոնից և նշանակել Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար»…
Ոչ մի բացատրություն չունեմ…
Դա նույնն ա, որ կնգանիցդ բաժանվես և այդուհետ նրան հռչակես քո սիրուհի…
Վայ Նիքոլ…»: